National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
20.06.2023
Հակոբ Արշակյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենին
1 / 7

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 20-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենին: 
  
Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Գասպարյանը: 
  
«Ողջունելի է ձեր այցը Հայաստան` հատկապես հաշվի առնելով մեր երկրի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջանը», - ընդգծել է Հակոբ Արշակյանը` ներկայացնելով Լաչինի միջանցքում առկա իրավիճակը: «Միջանցքը շարունակում է մնալ արգելափակված եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումն ու Եվրոպայի խորհրդի կոչերը չեն իրագործվում Ադրբեջանի կողմից»,-նշել է ԱԺ փոխնախագահը: 
  
Հակոբ Արշակյանը բարձրաձայնել է նաեւ Ադրբեջանում հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց հարցը: ԱԺ փոխնախագահի խոսքով Ադրբեջանը չի դադարեցնում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունները, ագրեսիվ հռետորաբանությունը: 
  
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի համար կենսական կարեւորություն ունեցող մի շարք հարցերի շուրջ բանաձեւերի, զեկույցների, հայտարարությունների ընդունման գործում ձեր ունեցած դերակատարության համար»,- նշել է Հակոբ Արշակյանը:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին` ԱԺ նախագահի տեղակալը փաստել է. «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունները բազմաշերտ են, համագործակցության շրջանակը տպավորիչ է: Այն ներառում է ակտիվ քաղաքական երկխոսությունը, տնտեսական եւ ներդրումային ծրագրերից բխող նախաձեռնությունների կյանքի կոչումը: ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին աջակցող առաջնային գործընկերը»: 
  
«Չնայած վերջին տարիներին բոլորիս առջեւ ծառացած մարտահրավերներին` մեզ հաջողվել է ապահովել ՀՀ-ԵՄ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դրական դինամիկան, ընդլայնել իրավապայմանագրային դաշտը` ստորագրելով մի շարք համաձայնագրեր ավիացիայի, միգրացիայի եւ այլ ոլորտներում»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը եւ հավելել` դրանք պետք է կյանքի կոչվեն:

ԱԺ փոխնախագահը կարեւորել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման որոշումը եւ ընդգծել, որ այն մեծ ներդրում կարող է ունենալ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման գործում:

Հակոբ Արշակյանի դիտարկմամբ ԵՄ-ի հետ համագործակցության խորացման, Հայաստանի տնտեսության դիմակայունության բարձրացման տեսանկյունից խթանիչ քայլ կարող է լինել Հայաստանի եւ ԵՄ միջեւ մուտքի արտոնագրերի ազատականացումը:

Առաջին անգամ Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին մեր երկիր հրավերի համար: Հյուրը եւս կարեւորել է ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնումը: Անդրադառնալով ԼՂ-ում առկա իրավիճակին` Բերտ-Յան Ռուիսենը դատապարտել է Ադրբեջանի կողմից միջազգային դատարանի որոշման անտեսումը:

Արման Եղոյանը կարեւորել է ԵՄ կողմից Ադրբեջանի դեմ թիրախային պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը:

Բերտ-Յան Ռուիսենը Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ամրապնդման հարցում միջազգային տարբեր ձեւաչափերով աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am